Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Փոթիի նավահանգստի ենթակառույցների վերականգման ու զարգացման վրա ծախսվելու է ավելի քան 50 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է նավահանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին:
Վերջինիս խոսքերով՝ իրենք արդեն իսկ պատվիրել են ավելի քան 13 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ տեխնիկա, որը Փոթի կհասնի այս տարվա հունիսին: Քրոուլին հավելել է, որ մինչ այդ բեռնարկղերի քանակը կավելանա 35 տոկոսով, ինչն էլ կհանգեցնի նրան, որ այս տարի նավահանգստում կգրանցվի բեռնափոխադրման ռեկորդային ցուցանիշ:
Փոթիի նավահանգստում ներդրումներն իրականացնելու է դանիական Maersk-ի դուստր ընկերությունը՝ APM Terminals-ը, որը նախորդ տարի արաբական «Ռակիա» ընկերությունից գնել է Փոթիի նավահանգստի բաժնետոմսերի 80 տոկոսը:









































