Միջպետական Եվրոպոլ գործակալության առաջին տարեկան զեկույցը ցույց է տվել, որ Եվրոպայի վրա կախված վտանգների մասին պատկերացումներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Թեպետ անընդհատ խոսվում է իսլամական ահաբեկչության և դրա վտանգի չեզոքացման անհրաժեշտության մասին, սակայն 2009 թ. իրականացված 294 ահաբեկչական ակտերից միայն մեկն է Իտալիայում իրականացվել իսլամիստների կողմից: Սակայն L’Express ֆրանսիական թերթի կայքը նշում է, թե «իսլամական ահաբեկչությունը շարունակում է մնալ ամենավտանգավորը եվրոպական մայրցամաքում»:
Ինչպես գրում է թերթը, ահաբեկչական գործողությունների մեծ մասը կապված է անջատողականության հետ: 294 ակտերից 237-ը, որոնք իրականացվել են բասկյան կազմակերպությունների կողմից, բաժին են ընկնում Ֆրանսիային (89) և Իսպանիային (148): Եվս 40 ահաբեկչություն իրականացրել են անարխիստներն ու ձախ ծայրահեղականները:
Ահաբեկչությունների թիվը նախորդ` 2008 թ. համեմատ նվազել է 33%-ով, իսկ 2007 թ. համեմատ` երկու անգամ:
Սակայն աճել է զոհերի թիվը. 2008 թ. զոհվել է 4 մարդ, իսկ 2009 թ.` 7 մարդ: