ExxonMobil նախատեսում է 2016 թ. ներդնել 185 մլրդ դոլար վառելիքի առաքման նոր նախագծում։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ռեքս Թայլերսոնը։
Ըստ ընկերության մամլո հաղորդագրության՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը 2040 թ. 2010 թ. համեմատ կաճի 30%-ով։ Սա կհանգեցնի բնական գազի թանկացմանը։ Ընդ որում, նավթի և գազի մասնաբաժինը էներգետիկայի բնագավառում կկազմի շուրջ 60%՝ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում։
ExxonMobil-ը շուկայում ստեղծված իրավիճակից օգտվելու համար կստեղծի ամենամյա ներդրումային պորտֆել՝ 37 մլրդ դոլար մինչև 2016 թ.։
2012-2013 թթ. ExxonMobil սկսելու է 9 խոշոր ծրագրեր և ակնկալում է 2016 թ. ավելացնել նավթի արտադրությունը օրական մինչև 1 մլն բարել։
Ակնկալվում է, որ ExxonMobil-ի նոր ծրագիրը կիրականացվի Արևմտյան Աֆրիկայում, Ղազախստանում և Կանադայում։
ExxonMobil-ը աշխարհի ամենախոշոր նավթային ընկերությունն է, ինչպես նաև ամենաթանկ մասնավոր ընկերությունն աշխարհում,- տեղեկացնում է rbc.ru։