Իսրայելում, որտեղ վերջերս քննարկում էր անցկացվում մարիխուանայի՝ բժշկական նպատակներով հնարավոր օգտագործման մասին, դարձել է համաշխարհային առաջատար կանաբիսի օգտագործման մեջ։
Այս տվյալները Կնեսետի (խորհրդարան) նիստի ժամանակ ներկայացրել է «Աբարբանել» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Եհուդ Բարուխը, ըստ որի՝ արդեն 9 հազար իսրայելցիներ այնպիսի բաղադրատոմսեր են ստացել, որոնք նրանց թույլ են տալիս դեղատներից «խոտ» ձեռք բերել, իսկ մինչև տարվա վերջ այդ թիվը կհասնի 11 հազարի։
Կանադայում, որն աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում բժշկության մեջ մարիխուանայի օգտագործման հարցում, նմանատիպ բուժում նշանակված է միայն 2 հազար մարդու, իսկ 3-րդ տեղը զբաղեցնող Հոլանդիայում՝ ավելի քիչ քան 1.5 հազար հիվանդի։
2004 թ. Իսրայելում միայն 64 մարդ մարիխուանան օգտագործում էր որպես ցավազրկող կամ հակադեպրեսային միջոց, 2009 թ. այդ թիվն արդեն հասնում էր 1.8 հազար մարդու, իսկ 10 տարի հետո, ըստ կանխատեսումների, այս ցուցանիշը կկազմի 40 հազար մարդ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС։
Այս առնչությամբ Իսրայելի խորհրդարանում մտավախություն է առաջացել, որ «օրինական մարիխուանան» լիարժեք չի օգտագործվում նշանակված նպատակներով, և բաղադրատոմսերի զգալի մասը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնց համար կանաբիսը բժշկական տեսանկյունից չի համարվում իսկապես անհրաժեշտ միջոց։
Պատգամավորներն իշխանություններից պահանջել են կարգավորել այս հարցը, սակայն մինչ օրս այդ գործը ձգձգվում է։











































