«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Լոս Անջելեսում մոտ մեկ ամիս առաջ մեկնարկել են «Մեղավորները» հեռուստասերիալի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմի` «Անմեղ մեղավորներ» կինոնկարի նկարահանումները:
Ֆիլմի գլխավոր դերակատարները նույնն են` Խաչատուր Հունանյան (Ջորջ), Դավիթ Ավետիսյան (Մայք), Շահեն Բադալյան (Շահեն): Ֆիլմի պրոդյուսերն է Արա Ղազարյանը:
Մեր տեղեկություններով, ֆիլմի պրեմիերան կայանալու է Լոս Անջելեսում, ապա Երևանում և սփյուռքի հայաշատ քաղաքներում:











































