2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.4%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 59.3 մլրդ դրամ: Սա երևում է այսօր ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 6%-ով կամ 3.8 մլրդ դրամով: Սա հիմնականում բացատրվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսավարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները: