Այսօր Ասիայում նավթի գները չնչին չափով բարձրացել են` հասնելով մեկ բարելի դիմաց 107 դոլարի` մինչ ԱՄՆ-ի աշխատանքային զբաղվածության զեկույցի հրապարակումը, որը թույլ կտա պարզել, թե որքանով է ուժեղ աշխարհի թիվ մեկ տնտեսությունը և ինչպիսին է նավթի պահանջարկը:
Associated press-ի փոխանցմամբ` Ասիայում նավթի գինը բարձրացել է 32 սենթով, իսկ Նյու Յորքում` 42 սենթով: Լոնդոնում մեկ բարելի համար նավթը արժե 125..49 դոլար:
ԱՄՆ աշխատանքային վարչությունը պատրաստվում է հայտարարել աշխատանքային զբաղվածության փետրվար ամսվա տվյալները: Փորձագետների կարծիքով` նավթային տնտեսության շնորհիվ անցած ամիս 210000 նոր աշխատատեղ է բացվել:











































