Keystone XL նավթամուղի կառուցումը, որը պետք է կապեր Կանադան ամերիկյան Տեխաս նահանգին, արգելափակվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Այս նավթամուղի կառուցման դեմ է հանդես գալիս նախագահ Բարաք Օբաման:
Փաստաթուղթն ընդունելու համար անհրաժեշտ էր 60 կոնգրեսականի ձայն, սակայն այն ստացել է ընդամենը 56-ի աջակցությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախատեսվում է, որ այս նավթամուղով Կանադայի նավթը կհասնի Հյուսթոն և Պորտ Արթուր քաղաքներ: Այդ նախագծի նախնական գինը կազմել է 7 մլրդ դոլար: Նավթամուղը պետք է հատեր 6 նահանգների տարածքները (Մոնտանա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Կանզաս, Օքլահոմա և Տեխաս): Դրա երկարությունը 2,735 հազար կիլոմետր է:
Հանրապետականները, որոնք ցանկանում են անցկացնել այս օրինագիծը, քննադատության են ենթարկել Օբամային` օրինագծի ընդունումը խոչընդոտելու համար:
2011թ.-ին ԱՄՆ տարածքում տեղի է ունեցել մի քանի բողոքի ակցիա, որի մասնակիցները կոչ են արել թույլ չտալ նավթամուղի կառուցումը, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին:








































