ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է քննություն, որի պատճառը Apple ընկերության և ամերիկյան խոշոր հրատարակիչների հնարավոր գնային համաձայնությունն է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ամերիկյան իշխանությունները կասկածում են, որ Apple-ն ու հրատարակիչները գործել են այնպես, որպեսզի մրցակիցներին ստիպեն հրաժարվել հղումներ տալու ռազմավարությունից, ինչն, ի վերջո, կհանգեցներ ընկերությունների շահույթի ավելացմանը:
Apple-ի և Simon & Schuster, HarperCollins, Penguin Group, Hachette Book, Macmillan Publishers հրատարակչատների դեմ հայցը դեռ 2011թ. օգոստոսին էր ներկայացվել Amazon համացանցային խանութի օգտատերերի կողմից: Անցած տարվա վերջից Apple-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն է սկսվել նաև ԵՄ-ում:










































