Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան Հայաստանը ներկայացնում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենին:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, 6 տուրից հետո վաստակելով 5 միավոր, 7 այլ գրոսմայստերների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանն ընթանում է երկրորդ տեղում: Առջևում է Բասեմ Ամինը (Եգիպտոս):
Տիգրան Ղարամյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով: Դավիթ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Գևորգ Հարությունյանն ունեն 4-ական, Սերգեյ Գրիգորյանցը, Կարինա Համբարձումովան` 3.5-ական, Տաթև Աբրահամյանը, Եվգենյա Դոլուխանովան` 3-ական միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է 3 տուր: