SkyNews-ը հաղորդում է, որ Չադի նախագահ Իդրիս Դեբի Իտնոն համաներում է հայտարարել բոլոր այն բանտարկյալների համար, որոնք պատկանել են «Ժողովրդավարության և Զարգացման ուժերի» միությանը և պայքարել են երկրի գործող իշխանությունների դեմ: Նրանցից շատերը դատարանի որոշմամբ դատապարտվել էին մահապատժի: Եվ հիմա, երկրի 50-ամյակի կապակցությամբ, երկրի նախագահը որոշել է նրանց ազատ արձակել:
Միայն մնում է հիշեցնել, որ Հայաստանն այս տարի նշում է անկախության հռչակման 20 տարին: