Կառավարության խոսնակն ասել է, որ կիրակի օրը Կոնգոյում կկայանա զանգվածային հուղարկավորություն և հիշատակի հարգման արարողություն այն մարդկանց համար, ովքեր զոհվել են անցած կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
AFP-ն գրում է, որ կառավարության խոսնակ Բիենվենու Օկիեմուն այսօր ասել է, որ կառավարությունը հոգ կտանի հուղարկավորությունների համար:
Խոսնակն ավելացրել է, որ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա քաղաքի կենտրոնում, որին կհետևի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը:
Հիշեցնենք, որ էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով Կոնգոյում անցած կիրակի օրը տեղի էին ունեցել մի շարք պայթյուններ, որի հետևանքով 200 մարդ մահացել էր, 1300-ը վիրավորվել էին:










































