Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet թերթը, Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները երեքշաբթի օրը մարդու օրգանների անօրինական փոխպատվաստման համար ձերբակալել են բժիշկ Յուսուֆ Էրչին Սյոնմեզին, որը Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Ձերբակալության մանրամասներ չեն հայտնվում:
Անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիության դատախազությունը 9 կասկածյալների մեղադրանք է ներկայացրել Կոսովոյում օրգանների անօրինական փոխպատվաստման համար: Հանցագործների մի խումբ կազմակերպել է մեծամասամբ աղքատ մարդկանց փոխադրումը դեպի Կոսովը և այնտեղ իրականացրել փոխպատվաստում իրենց հաճախորդներին: Մեղադրյալները դոնորներին խոստանում էին 20 հազար դոլար, մինչդեռ իրենց հաճախորդներից վերցնում էին 110 հազարից մինչև 137 հազար դոլար:
Մեղադրյալների մեջ, բացի բժիշկ Սոնմեզից, կան նաև Կոսովոյի 7 քաղաքացիներ, ինչպես նաև տեղի առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա և մեկ իսրայելցի: