ԱԺ նոր վերանորոգված դահլիճում լրագրողներին հատկացված տեղերը մեղմ ասած լուրջ խոչընդոտներ են հարուցում լրագրողների համար։ Դահլիճից բաժանող ապակիները հնարավորություն չեն տալիս հետեւելու եւ լսելու դահլիճում ընթացող խոսակցությունները, իսկ քանի որ հայհոյանքներն ու ցինիկ ռեպլիկները մեր խորհրդարանի համար բնորոշ երեւույթներ են, հետեւաբար՝ լրագրողները զրկված են լինելու այդ ամենը «վայելելուց»։ Լուրջ խնդիրներ է նաեւ լրագրողների համար հատկացված տեղից դահլիճին հետեւելը, քանի որ դահլիճն ամբողջությամբ չի երեւում, եւ լրագրողները պարտավոր են մշտապես դիտել Հովիկ Աբրահամյանի եւ նրա տեղակալների դեմքերը։ Բացի այդ, երրորդ հարկից խնդիր է իջնել երկրորդ հարկ անձամբ պատգամավորների հետ հանդիպելու, նրանցից հարցազրույցներ վերցնելու համար։
Լրագրողների մի խումբ ցանկանում է հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ այդ հարցը նրա հետ քննարկելու համար։