Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Հայրապետյանը հաղթանակներ տարան: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Կաշլինսկայա – Դանիելյան` 0:1,
Մկրտչյան – Գվետաձե` 1:0,
Բուլմագա – Գալոյան` 0.5:0.5,
Պոգոնինա – Կուրսովա` 1:0,
Հայրապետյան – Դե Սեռո` 1:0:
6-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 4-ական, Լիլիթ Գալոյանը, Աննա Հայրապետյանն ու Մարիա Կուրսովան` 3-ական միավոր: 1-8-րդ տեղերը բաժանող 8 շախմատիստուհիներ վաստակել են 5-ական միավոր: