Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ համարել Ջեքսոն-Վեննիկի ուղղումը՝ առևտրական կապերը զարգացնելու համար

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եղած տարաձայնությունները մարդու իրավունքների պաշտպանության և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ չպետք է խոչընդոտեն բնականոն առևտրական հարաբերությունների հաստատմանը, մասնավորապես՝ Ջեքսոն-Վեննիկի ուղղումը չեղյալ հայտարարելուն: Այսպիսի հայտարարություն է արել առևտրի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոն Քիրքը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Կոնգրեսի ֆինանսների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ, դեմոկրատ Մաքս Բոկուսն իր հերթին նշել է, որ դրա շնորհիվ 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումը կկրկնապատկվի:

Քանի դեռ ուղղումը հանված չէ, ամերիկյան ընկերությունները անշահավետ պայմաններում են՝ համեմատած եվրոպական կամ չինական մրցակիցների հետ:

Քիրքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես համաձայն չէ Ռուսաստանի հետ մի շարք քաղաքական հարցերում, սակայն դա չպետք է խանգարի երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը:

«Մենք կշարունակենք կոչ անել Ռուսաստանին ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին: Սակայն երբ գործը հասնում է ԱՀԿ-ին, մենք անպայման դրան կաջակցենք»,- ասել է Քիրքը:

Ջեքսոն-Վեննիկի ուղղումն ընդունվել է ԱՄՆ-ում 1974 թ. և նախատեսում է սահմանափակել առևտուրը մի շարք երկրների հետ, որոնք արգելում են իրենց քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Դա առաջին հերթին վերաբերում էր ԽՍՀՄ-ին: Սահմանափակումներով մասնավորապես նախատեսվում էր հատուկ հարկ սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա:

ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը չեղյալ համարեց այդ ուղղումը մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ, սակայն Ռուսաստանի դեպքում մինչ օրս այն գործում է: ԱՄՆ նախագահն ամեն տարի կասեցնում է այն ռուս-ամերիկյան առևտրական հարաբերություններին չվնասելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում