Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22.00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի մոտից «կոմա, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Գեորգի Շավերդաշվիլին: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.55-ին, Գեորգի Շավերդաշվիլին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է հետաքննություն: