ԱՄՆ-ի ռազմական հրամանատարները չորեքշաբթի օրն ասել են, որ Աֆղանստանի պատերազմը 2014 թվականից հետո Կենտրոնական հետախուզական վարչությանը հանձնելու ծրագրեր չկան։
Associated Press-ը հաղորդում է, որ գեներալ Ջեյմս Մատիսը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեին ասել է, որ իրենք կշարունակեն աֆղանական ուժերին հատուկ գործողությունների դասընթացներ տալ:
Հրամանատարները նաև բացատրել են, որ գիշերն աֆղան բնակիչների տները մտնողներն ու գողություն կատարողներն աֆղանցի զինվորներն են։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Աֆղանստան բանակցությունների գործընթացը դադարեցվել էր, քանի որ նախագահ Համիդ Քարզայն ամերիկյան զորքերին մեղադրել էր գիշերվա ընթացքում աֆղան բնակիչների տների վրա հարձակվելու մեջ:











































