Դեմի Մուրը համարձակ քայլ էր արել՝ 1991–ին 7 ամսական հղիության ժամանակ մերկ հայտնվելով Vanity Fair-ի շապիկին:
Այս դեպքը, իհարկե, հասարակության մեջ մեծ արձագանք էր ստացել և շատ վիճաբանությունների պատճառ դարձել, այս առիթով եղել էին նաև մի շարք ծաղրանկարներ։
Երկու տասնամյակ անց հղի Ջեսիկա Սիմփսոնը նույն կերպ լուսանկարվել է Elle ամսագրի ապրիլի թողարկման շապիկի համար: Այս մասին տեղեկացնում է people.com–ը։
Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ աղջիկ է ունենալու։ Նա նաև ասել է. «Այսօր ամսագրի շապիկը լույս է տեսնում: Մի փոքր նյարդային եմ այդ առիթով, բայց երբեք ինձ այսքան գեղեցիկ և արտոնյալ չեմ զգացել: Հուսով եմ՝ ձեզ դուր կգա»:











































