Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Քաղաքական համակարգն այնքան խորը հիվանդ է, որ հնարավոր է վարակի (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

– Մաշտոցի պուրակի շուրջ պայքարը թևակոխում է նոր փուլ, և մենք տեսնում ենք, որ շատ տարբեր նախաձեռնություններ են միավորվել: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող պրոցեսները:

– Ինձ թվում է՝ մի քանի հանգամանք ամբողջ գործընթացը հասցրեց այս մակարդակին: Դրանցից մեկը 2010-ից տարբեր ոլորտներում սկսած քաղաքացիական ակտվությունն է, որի մեջ գերակշռող են սկսում դառնալ հաջողությամբ պսակվածները՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Թռչկանի ջրվեժը և այլն, որոնք արդեն ստեղծում են նախադեպեր: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ հույս  էին տալիս, որ խնդիրները չեն կրկնվի, սակայն հաջորդ անգամ դրանք նորից էին կրկնվում, ինչը նշանակում է, որ գլոբալ առումով իրավիճակը չի փոխվել: Խոսքը կենսագործունեության միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասին է: Քաղաքաշինությունն այն գիտությունն է, որ պետք է այդ ամենին պատասխանի: Այսինքն՝ նոր քաղաքաշինությունը, որպես մասնագիտություն, որպես ոլորտ, գործունեության տեսակ, վերաիմաստավորման խնդիրներ է առաջարկում, առաջարկում է դրա պրոյեկտումը օրենսդրական դաշտի վրա, դրա պրոյեկտումը հանրային կառավարման ոլորտում, և կոնկրետ անձինք, որոնք վերջին 15-20 տարիներին պարտավոր էին լուծել այս խնդիրները, չեն լուծել և այսօր էլ ի վիճակի չեն լուծելու:

– Կարո՞ղ ենք ասել, որ հինն ու նորը բախվում են Մաշտոցի պուրակում:

– Խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք վերջին ժամանակաշրջանում աշխատել են առանց օրենքների, այլևս այդպես չպետք է աշխատեն, իրենք  բարոյապես պատրաստ չեն մտնել օրենքի դաշտ:

– Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու ընթացքում Դուք հույս էիք հայտնում, որ ինչպես Ավան համայնքը, այնպես էլ Երևանը կսկսի ծաղկել: Կա՞ արդյոք հիասթափություն:

– Ես այն ժամանակ էլ ասում էի` թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ մեկ ուրիշը նրա փոխարեն նույն թիմի հետ չի կարող ունենալ հաջողություն, այսինքն՝ կամ պետք է աշխատաոճը փոխել, կամ թիմը, կամ երկուսը միաժամանակ: Ցավոք, դա տեղի չունեցավ, և առաջին ժայթքումը եղավ Մաշտոցի այգին, սա մի կողմից էլ լավ է, որ շուտ եղավ, քանի որ կարող էր ավելի բարդ խնդիրներ առաջացնել, երբ դեռևս քաղաքական կրքերը շատ չեն թեժացել, նախընտրական իրավիճակները այսքան չեն սրվել, այսինքն՝ շատ ճիշտ ժամանակ և շատ շուտ խնդիրը բացվեց: Եվ մարդիկ, որոնք պարտավոր էին ճիշտ խորհուրդներ տալ քաղաքապետին, գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության համապատասխան վարչությունը, այս բոլոր ինստիտուտները չաշխատեցին:

– Սարհատ, քաղաքաշինության նոր խորհուրդ է ձևավորվում, որը նախկինի համեմատ մի քանի անգամ ավելի մասնակիցներ է ներգրավելու: Կարո՞ղ է արդյոք նոր խորհուրդը որակական փոփոխություն մտցնել:

– Առհասարակ էությամբ լավատես մարդ եմ և չեղած բանը միանգամից քննադատել մի քիչ ճիշտ չեմ համարում, բայց սա խորամանկ և խելոք մեխանիզմ է: Մինչ այդ քաղաքաշինության խորհուրդը բաղկացած էր 25 հոգուց, որից կեսը պետական պաշտոնյաներ էին, մյուս կեսն էլ՝ ոմանց ազդեցության տակ գտնվող անձնավորություններ: Այս խորհրդի մասին մեզ դեռ հունիս ամսին էր հայտնի, նույնիսկ առաջարկներ եղան, որ դրան մասնակցենք: Ստացվում է մոտավորապես հարյուր հոգանոց մի խումբ՝ իր ենթահանձնաժողովներով, սա մի մեխանիզմ է, որը չի աշխատելու, որովհետև հարյուր հոգին չեն կարող մեկին խորհուրդ տալ, թե ինչպես դա պետք է լինի, և խորհուրդն ուղղակի խնդիրները լղոզելու ֆունկցիա կկարողանա կատարել: Ամենակարևորը` ինչ-որ ժամանակաշրջանում կերկարացնի բոլոր խնդիրների լուծումը: Ինչպես վարչապետը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝  նոր հայեցակարգ են մշակում, քաղաքաշինական խորհուրդ է ստեղծվում, որը բոլոր խնդիրները կլուծի: Այսինքն՝ որևէ խնդիր բարձրացնելու դեպքում կասեն՝ խորհուրդը կորոշի:

– Սարհատ, Ձեր Facebook-յան էջում կարդացի, որ վարչապետն այդպես էլ Ձեզ ելույթի հնարավորություն չի տվել: Ինչո՞ւ:

– Անկեղծ ասած, չգիտեմ, բայց եթե իսկապես ցանկություն կար ոլորտի խնդիրները բարձրացնելու, նա պետք է տար այլընտրանքային խոսքի հնարավորություն: Չեմ կարծում՝ սա կազմակերպված դավադրություն է: Սակայն եթե ինձ հնարավորություն տրվեր խոսելու, ես բարձրացնելու էի Փակ շուկայի խնդիրը, որը դրանից հետո սկսեցին քանդել: Այսինքն՝ Մաշտոցի այգին շատ լավ ցույց է տալիս, որ կառավարությունը, որը հուշարձանների մասով պատասխանատու է, 24 000 հուշարձանների մեկ տոկոսի հետ պահպանության պարտավորագիր ունի, ինչը ցայտուն ցույց է տալիս, որ կառավարությունը մշակութային պահպանության խնդիր չի դնում և ի վիճակի չէ դա անելու: Քաղաքապետարանը թույլ է տալիս հողային աշխատանքներ՝ առանց իմանալու վերջում ինչ է լինելու: Սա նույն Մաշտոցի այգու խնդիրն էր լինելու՝ թույլ տուր քանդեմ, հետո մտածեմ՝ ինչ կլինի, մեկ խնդիրն իսկ ամբողջ ոլորտի խնդիրները բացահայտում է:

– Վարչապետը նաև նշել է, որ կենտրոնում բարձրահարկ շինություններ չեն կառուցվի, սա ճի՞շտ մոտեցում եք համարում:

– Սա ճիշտ մոտեցում է, և ես բազմիցս ասել եմ, որ ժամանակավորապես դադարեցնելը քաղաքաշինական ճիշտ գործիք է, բայց վարչապետը այն դահլիճում, որտեղ այդ միտքը արտահայտում է և այն մարդկանց, որոնց հանձնարարում է դրանով զբաղվել, մարդիկ են, որոնք այլանդակել են Երևանի կենտրոնը: Ստացվում է՝ դու այդ մարդկանց ասում ես՝ դուք ձեր գործը շատ վատ եք արել, բայց շարունակեք անել ձեր գործը Քոչարում, բայց կենտրոնում մի արեք: Եթե կա իրական ցանկություն խնդիրներ լուծելու, այս ամենը պետք է սկսել զրո կետից:

– Հիմա շատ է քննարկումը, թե ինչու նախաձեռնությունները քաղաքական չեն դառնում, ինչպե՞ս եք դուք պատկերացնում այդ հարցի լուծումը:

– Այսօր քաղաքացիական նախաձեռնությունները ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային կառավարման ոլորտի վրա, քան քաղաքական  գործընթացների վրա, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները գիտակցեն դա, և բոլորը մի ճակատով հանդես գան, բայց դրա մուտքը քաղաքացիական ոլորտից կուսակցական կամ քաղաքական դաշտ,  կթուլացնի այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք: Քաղաքական համակարգն այսօր այնքան խորը հիվանդ է, որ հնարավոր է վարակի: Եվ այս պահին, ըստ իս, վաղ է դա անել:

– Կարո՞ղ ենք ասել, որ ակտիվիստները օրենքի դաշտ են բերում այս բոլոր օղակները, զսպաշապիկ են փորձում լինել և ի վերջո հանրային քննարկման դնել ցանկացած խնդիր:

– Հանրային քննարկման ինստիտուտի կայացումը կարևոր է, և բազմիցս տարբեր պետական չինովնիկների ասել եմ, որ հանրային քննարկումը չի ենթադրում որևէ մեկի հացը կտրել կամ  ճնշել: Իմ ցանկությունը բարի է: Դա գիտակցելով` կհասկանանք, որ իրականում մենք ոչ թե նախանձներ ենք, այլ ուզում ենք ունենալ լավ միջավայր: Հանրային քննարկման ինստիտուտի կայացումը շարունակական կերպով պետական համակարգի, Քաղաքաշինության նախարարության, մշակույթի նախարարի և քաղաքապետարանի ոտնահարված իրավունքն է, չնայած, որ օրենքով հաստատված դրույթ է, դրա կայացումը իրենց ազատելու է անհարմար իրավիճակում լինելուց, ուղղակի պետք է ունենալ ցանկություն: Պետք է միշտ պատկերացնել կառուցողի և վերադասի դիրքում: Եթե «Մոսկվա» կինոթատրոնի հարցում սկզբունքային չէիր, ինչո՞ւ էիր Մաշտոցի համար սկզբունքային: Դրա համար դա չի աշխատելու: Պետք է սկսել մաքուր կետից:

– Քանի որ նախընտրական պրոցես է, հնարավո՞ր է որոշեն մաքուր էջից սկսել  քաղաքաշինության ոլոտի բարեփոխումները:

– Այն բոլոր խնդիրները, որ մենք ունենում ենք, բոլորը քաղաքաշինության հարթության մեջ են գտնվում: Այն լավատեսական մոտեցումը, որ վարչապետի, քաղաքապետի կամ նախագահի ուշադրության կենտրոնում է, դրանք լավատեսական ինչ-որ նշույլներ են, բայց Մատենադարանի հանդիպման իրավիճակը, Մաշտոցի պուրակի խնդիրը մեզ հուշում է, որ միգուցե պետք չէ այդքան լավատես լինել, քանի որ նույն գործընթացը շարունակվում է: Այսօր կա հնարավորություն Մաշտոցի այգում լուծել այդ խնդիրը, բայց դեռևս չի լուծվել:

– Կա՞ որևէ ծրագիր, որ դրված է հանրային քննարկման, քաղաքաշինական ինչ-որ մի նախագիծ: Կա՞ մի լուսավոր կետ, որը հասել է ձեզ և հանրային քննարկման առարկա դարձել:

– Ցավոք, միակը  Նոյյան տապանի գաղափարն է, որը հուսով եմ, իրականություն չի դառնա, բայց միակ գաղափարն է, որ այսօր քննարկվում է հանրության մեջ: Հիմնականում նախագծի վերաբերյալ ճարտարապետներից Լևոն Իգիթյանն է դրական արտահայտվել: Իրականում դա միակ բանն է, որ այսօր քննարկվում է, և բոլոր ճարտարապետական քննարկումներում դրան տրվում է բացասական կարծիք:

– Այնուամենայնիվ այս անգամ իշխանության գործելաոճում, թե՛ գլխավոր ճարտարապետի, թե՛ քաղաքապետի գոնե վերջին գործողություններում փոփոխություն չնկատեցի՞ք:

– Ես տեսնում եմ, որ գլխավոր ճարտարապետը  կարծես զգում է, որ իր նախկին աշխատաոճը չի աշխատում: Փորձում է մամուլի հետ մեղմ շփվել, հանրային խորհրդի քննարկումներին է մասնակցում, փորձում է պատասխանել, որքան էլ դրանք իրականությանը չեն համապատասխանում, դա ինչ-որ հույս է ներշնչում, որ ինքը չի ունենալու նախկին ազատությունը: Կարծում եմ՝ որակական փոփոխությունը, որին շատ մոտ ապագայում հասարակության լայն շերտերը կտեղեկացվեն, քաղաքացիական բլոկում տեղի ունեցող բոլոր գործընթացները մեկ ճակատով խնդիրների առաջադրումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում