Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելու համար Միհրան Ջաբուրյանն իր ուժերը կչափի բուլղարացի Ռադոսլավ Վելիկովի հետ:
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:3, 0:6 հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Ջամալ Օթարսուլթանովին:
Մինչև ռուս մարզիկին պարտվելը Ջաբուրյանը պարտության էր մատնել Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչներ Հալիբ Ալիևին ու Անդրեյ Կոմարին:
Հիշեցնենք, որ Ջաբուրյանն արդեն նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:










































