Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Հայաստանի բնապահպանական խնդիրները մնում են ծայրաստիճան լուրջ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Օրենքի իշխանություն» հաղորդաշարի  հերթական թեման նվիրված է բնապահպանական խնդիրներին, հաղորդաշարի հյուրն է բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը

Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին: Սակայն մեր բնությունը շարունակում է լուրջ վնասներ կրել:

Մասնագետների խոսքով՝ կա բնապահպանական համարժեք քաղաքականության և իրավակիրառման պրակտիկայի պակաս: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է:

Այսօր մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյունաբերությունը: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005թ. հրապարակված զեկույցի՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է՝ Ղրղըզստանից հետո:

Բազմաթիվ փորձագետներ անոմալիաների այս բարձր ցուցանիշը կապում են շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակի հետ: Առողջական խնդիրները հատկապես սուր են արտահայտված երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, որտեղ և կենտրոնացված են հանքարդյունաբերության հիմնական օջախները:

ՀՀ Սահմանադրության համաձայն. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:»:

ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն. «Արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական և այլ օբյեկտներ նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու կամ շահագործելու, շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պատասխանատու է դրանց պահպանության համար, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական աղտոտվածության էական փոփոխություն, մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ծառատունկի միջոցով բարելավել հայաստանցիների կենսամակարդակը, խթանել հանրապետությունում բնական գազի, որպես շարժիչային վառելիք, գործընթացի զարգացմանը, բարձրացնել երիտասարդության գիտակցությունը բնապահպանության հարցերում, իրականացնել բնապահպանական գործողություններ ընդդեմ շրջակա միջավայրի աղտոտման:

– Վերջին ժամանակաշրջանում բավական մեծ աղմուկ բարձրացավ Քաջարանի հանքի շուրջ՝  կապված բնապահպանական հարցերի հետ։ Բազմաթիվ ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին և պահանջում էին, որ կառավարության որոշումը՝ տվյալ տարածքը ճանաչել որպես գերակա շահ, վերացվի: Կարո՞ղ եք ներկայացնել խնդիրը:

– Ծրագրվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը  ընդլայնել և գերակա հանրային շահ ճանաչել որոշակի հողատարածքներ` 6 համայնքներում: Գերակա շահի անվան տակ փաստորեն նպատակադրվել էին վերցնել այդ համայնքների հողերը:

– Տնտեսվարող սուբյեկտը կատարել էր որոշակի գործողություններ՝ դիմել էր կառավարությանը, կառավարությունը կայացրել էր որոշում, օրենքով նախատեսված քայլերը իրենք կատարել էին, բայց ակտիվիստները պնդում էին, որ գործողությունը անօրինական է: Ո՞րն է այդ օրենքի զանցանքը:

– Նախ՝ ինչո՞ւ է որոշվել ճանաչել որպես հանրային գերակա շահ՝ արդյոք հանրային գերակա շահ կա՞ այնտեղ: Մեր կարծիքով՝ այնտեղ հանրային գերակա շահ չկա, այլ մասնավոր ընկերության մասնավոր շահ է։ Եթե դիտարկում ենք հանրային շահի տեսանկյունից, այդ դեպքում կոնկրետ Քաջարան գյուղի հանրությունը, որը գտնվում է այդ հանքավայրի ուղղակի ազդեցության գոտում, փաստացի դեմ է, որ այդ ծրագիրն իրականացվի: Գերակա շահ ասվածը այս դեպքում բավական լղոզված է: Որտե՞ղ է սկսվում գերակա հանրային շահը և որտեղ՝ մասնավոր շահը: Կարծում եմ՝ օրենսդրական առումով խնդիր կա, և բնական էր, որ հասարակության ինչ-որ զանգված պետք է դեմ կանգներ նման որոշմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում