ԿԸՀ-ի՝ լրագրողների հավատարմագրման կարգը իրավաչափ չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը`անդրադառնալով ԿԸՀ լրագրողների հավատարմագրման կարգին:
Ըստ նրա` հավատարմագրման մեջ ամեն դեպքում չի կարելի նման պահանջներ դնել:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի լրագրողների հավատարմագրման կարգի մասին որոշման համաձայն, կհավատարմագրվեն այն լրագրողները, որոնք դատական կարգով անգործունակ չեն ճանաչվել, դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել և ընտրական հանձնաժողովների, պաշտոնատար անձանց գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:











































