Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ն լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ երկրի 50 նահանգներից 49-ը հայտնվել են ձյան տակ: «Փրկված» միակ նահանգը Ֆլորիդան է: Ինչպես հաղորդում են ամերիկյան օդերևութաբանները, տեղումները դեռ կշարունակվեն: Նյու-Յորքում տեղացած ձյան շերտը 30 սմ է: Դադրեցվել են մի շարք դպրոցների աշխատանքները: Մյուս ուսումնական հատատությունները հայտարարել են, որ տեղումների քանակի հետ կապված՝ պատրաստվում են որոշում կայացնել աշխատանքների դադարեցման վերաբերյալ:
Հատկապես տուժել են երկրի հյուսիսարևելյան շրջանները: Նյու Յորքից բացի, ձյունով են ծածկված Նյու Ջերսին, Մասաչուսեթսը, Փենսիլվանիան: