Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18.20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի թափանցող վնասվածքով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1980 թ. ծնված Արմեն Առաքելյանը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, Ա. Առաքելյանը, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ` 1985 թ. ծնված Լիաննա Գ.-ի ձեռքից փորձել է վերցնել դանակը, սակայն անզգուշությամբ խփել է իր կրծքավանդակին: Նույն օրը՝ ժամը 18.25-ին, Ա. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները պարզվում են: Այդ մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը: