Այսօր տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20172323 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 701 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 215 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 486 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 447 մլն 735 հզ. 234 դրամ: Ֆինանսների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.3730 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4333 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:









































