Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան Հայաստանը ներկայացնում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենին:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 5 տուրերից հետո վաստակել է 4.5 միավոր և գտնվում է առաջին տեղում: Նույնպիսի արդյունք ունեն նաև գրոսմայստերներ Ամինը (Եգիպտոս), Հարիկրիշնան և Սանդիպանը (Հնդկաստան), բայց նրանք հայ գրոսմայստերին զիջում են լրացուցիչ գործակիցներով:
Գրոսմայստերներ Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել են 4-ական, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը` 3,5-ական, Սերգեյ Գրիգորյանցը, Տաթև Աբրահամյանը, Կարինա Համբարձումովան` 3-ական, Եվգենյա Դոլուխանովան` 2 միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է 4 տուր: