Ադրբեջանական1news.az-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Նախիջևանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը.
«Իրանը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության կողմնակից է: Ընդհանուր առմամբ, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն 170 միլիոն բնակչություն և կարող են ստեղծել մեծ ու կարևոր միասնական շուկա: Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ձևավորվել են անքակտելի պատմական կապեր»:











































