Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը հաղթանակներ տարան: Պարտություն կրեց միայն Աննա Հայրապետյանը:
Դանիելյան – Սեփս` 1:0,
Դվորակովսկա – Մկրտչյան` 0:1,
Գալոյան – Կոիմբրա` 1:0,
Կուրսովա – Ալեքսանյան` 1:0,
Վոյնովիչ – Հայրապետյան` 1:0:
5-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 3-ական, Լիլիթ Գալոյանը` 2.5, իսկ Աննա Հայրապետյանը` 2 միավոր: 1-3-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիները վաստակել են 4.5-ական միավոր: