Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Արևմուտքն ուժի միջոցով չի հասնի ոչնչի.
«Արևմուտքը ոչնչի չի հասնի, եթե շարունակի իր ուժային քաղաքականությունը՝ ճնշումներ բանեցնելն ու սպառնալիքներ հնչեցնելը: Արևմուտքը հստակ իրազեկված է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը և անառողջ աժիոտաժ է ստեղծում Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Դրանով իսկ նա հետապնդում է հեռու գնացող նպատակներ՝ միջազգային հանրության մոտ Իրանի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու համար:
ԱՄՆ-ը փորձում է կանխել Իրանի առաջընթացը և վնասել նրա իմիջը: ԱՄՆ-ը տարածաշրջանում վարում է սեփական շահերի քաղաքականություն՝ ի վնաս եվրոպական երկրների շահերի և փորձում է վեճեր բորբոքել նրանց ու տարածաշրջանի երկրների միջև»: