Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Այսօր գրասենյակն է հարվածի տակ, վաղը` հենց Զեյնալյանը. Մ.Դանիելյան

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակ դեկտեմբեր ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են անհայտ անձինք ներխուժում, և երկու անգամ էլ անհայտ անձինք տակնուվրա են արել կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի փաստաթղթերը: Նշենք, որ Հայաստանի Հելսինկյան ասոցացիան և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Զեյնալյանի՝ նշելով, որ վերահիշյալ հարձակումները ուղղված են Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Հայաստանի Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ
Արտակ Զեյնալյանը շատ լուրջ գործունեություն է ծավալել մարտի 1-ի գործերով և լուրջ փաստեր ունի. «Դատախազությունը ամեն ինչ անում է, որ չբացահայտվեն մարտի 1-ի սպանությունները: Զեյնալյանը շատ լուրջ գործունեություն է ծավալել նաև Վահան Խալաֆյանի գործով, և նրա պաշտպանական ճառում ամբողջովին ջարդվում է դատախազության վարկածը: Իմ կարծիքով, իշխանությունները փորձում են խոչընդոտել Արտակի գործունեությունը և տարբեր ձևերով, տարբեր քայլեր են ձեռնարկում, որպեսզի Զեյնալյանի աշխատանքը դժվարանա, ինչու ոչ, նաև ուզում են վախեցնել նրան»:
Դանիելյանը նկատեց, որ եթե այսօր կուսակցության գրասենյակն է հարվածի տակ դրված, վաղը հարվածի տակ կարող է լինել հենց ինքը՝ Զեյնալյանը:
Կուսակցության գրասենյակ ապօրինի մուտք գործելու առիթով հարուցվել է քրեական գործ ՔՕ 177 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` գողություն, ինչպես նաև նշվում է, որ այստեղ որևէ քաղաքական դրդապատճառ չկա: Միքայել Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունը միշտ էլ բացառում է քաղաքական դրդապատճառը. «Ոստիկանությունը նույն բանն էր ասում թե՛ 2004-ին, թե՛ 2008-ին։ Երբ իշխանական թերթերն էին այս կամ այն իրավապաշտպանի մասին հոդվածներ էին գրում, ոստիկանությունը կրկին ասում էր, թե դա լրագրողի գրելու իրավունքն է, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա իշխանությունների պատվերն էր»:
Դանիելյանը հիշեցրեց, որ նման հարձակումներ շատ են եղել նաև իր դեմ, և դրանցից ոչ մեկը չի բացահայտվել, չնայած բոլորը գիտեն, թե ով է եղել իրականացնողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում