Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործող անցագրային ռեժիմի դյուրացմանը.
«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներ ենք տանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցում ենք նոր նախաձեռնությունների առաջքաշման ժամանակ: ԵՄ-ը նոր նախաձեռնություններ ունի՝ կապված այդ հակամարտության կարգավորման հետ:
Ինչ վերաբերում է անցագրային ռեժիմի դյուրացմանը, ապա ԵՄ-ն առաջարկում է համապատասխան մեխանիզմ՝ Եվրոպայում Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժը դյուրացնելու համար: Դա նշանակում է, որ դուք ավելի հեշտ և էժան ձևով կստանաք անցագրեր:
Անցագրի ժամկետը կլինի ավելի երկարատև: Որոշակի կատեգորիայի մարդիկ մեծապես կօգտվեն դրանից: Դա մասնավորապես վերաբերում է ուսանողներին, լրագրողներին, գործարարներին»:










































