Աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ նախօրեին կորցրել են ընդհանուր առմամբ 11.3 մլրդ եվրո համաշխարհային բորսաների անկման ֆոնին, որ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդվել է Եվրոպայում տնտեսական աճի կրճատման մասին և Հունաստանի պետական պարտքի վերակազմավորման հաջողության վերաբերյալ ներդրողների մտահոգության մասին։ Այս մասին վկայում են Bloomberg գործակալության տվյալները:
Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթի կարողությունը մեկ օրում կրճատվել է 407.3 մլն եվրոյով մինչև 43.9 մլրդ եվրո:
ArcelorMittal պողպատի արդյունաբերության համաշխարհային առաջատարի ղեկավար Լակշմի Միտալը դուրս է մնացել 20 ամենահարուստ մարդկանց ցուցակից, քանի որ մեկ օրում կորցրել է 918 մլն եվրո, և նրա կարողությունն այժմ գնահատվում է 22.3 մլրդ եվրո:
Microsoft հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կրճատվել է մինչև 61.3 մլրդ եվրո, մեկ օրվում նա կորցրել է 805.4 մլն եվրո:
Google հիմնադիր Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը միասին կորցրել են 560 մլն եվրո, կորպորացիաների բաժնետոմսերը կրճատվել են 1.5%-ով,- տեղեկացնում է «Газета.Ru»:











































