Մարտի 6-ին` ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրայի» 2 ուղևորները և «Ֆորդի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:










































