Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը նախնական լսումներից հետո Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյին մեղադրել է «չկանխամտածված սպանության» մեջ:
Կոնրադն ինքը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, որ ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, որոնք կվնասեին Ջեքսոնին:
Լսումների ժամանակ փորձագետների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Մայքլ Ջեքսոնը նախքան մահը լավ ինքնազգացողություն է ունեցել: Փորձագետները եզրակացրել են, որ Մայքլ Ջեքսոնին պետք է համարել «սպանության զոհ»:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնի սպանությունից հետո որպես հիմնական մեղավոր ներգրավվել է նրա բժիշկը, և ցայսօր հենց բժշկի չմտածված սխալ գործողություններն են համարվում հայտնի երգչի մահվան հիմնական պատճառը: