Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:

Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:

Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:

Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, յուրաքանչյուր հարձակում կվերածվի բարդ լեռնային ռելիեֆում ծանր պայքար մղելուն, իսկ Ադրբեջանից պահանջվում է նվազագույնը եռակի առավելություն կենդանի ուժի ու սպառազինության հարցերում:

Լիովին հնարավոր է, որ տարածաշրջանային պետություններն էլ կներքաշվեն այդ պատերազմի մեջ՝ թեև Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս մոտ ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ապահովել Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ հենվելով ՀԱՊԿ-ի շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների վրա:

Դժվար է ասել, թե արդյոք ռուսներն ուղղակի մասնակցություն կցուցաբերե՞ն այդ պատերազմում: Սակայն Գյումրիի ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը փոփոխության ենթարկվեց 2010 թվականի օգոստոսին: Ստորագրված փաստաթուղթն իրենում ներառում է անվտանգության երաշխիքներ՝ ընդդեմ Հայաստանի անվտանգության ընդհանուր սպառնալիքների:

Հայ-ռուսական ռազմական համաձայնագրի թարմացումից մեկ օր առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 16-ին, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին պայմանագիր, որով նախատեսվում է աջակցել միմյանց բոլոր հնարավոր միջոցներով՝ նրանցից մեկի հարձակման ենթարկվելու դեպքում:

Ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ վնաս կպատճառի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շահերին, Հարավային Կովկասի զարգացմանը, դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ երթուղիներին: Լայնամասշտաբ պատերազմը սպառնալիքի տակ է դնում Կովկասյան միջանցքը, որի օդային տարածքին բաժին է ընկնում Կենտրոնական Ասիայում ու Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի բազաների ավիափոխադրումների մոտ 70 տոկոսը:

Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի համար «հիմնարար սկզբունքները» հանդիսանում են հիանալի պլան՝ այդ հակամարտության կարգավորման հարցում առաջ ընթանալու համար: Սակայն հասկանալի է, որ հակամարտող կողմերը բոլոր մակարդակներում չեն վստահում միմյանց՝ սկսած նախագահներից, վերջացրած հասարակ մարդկանցով: Դա դժվարացնում է «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության գալու գործընթացը:

Կողմերը պետք է վստահ լինեն, որ իրենք պետք է դանդաղորեն, սակայն անխուսափելիորեն գրանցեն առաջընթաց և կարողանան պայմանավորվածության գալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ: Այդ գործընթացը սկսելու համար նրանց անհրաժեշտ է վստահություն: Միջազգային հանրությունը չի կարող պարզապես գալ և բերել որևէ որոշում: Ներկայիս դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հստակեցման շուրջ»:

Ֆրեյզերը հավելել է, որ իրենց հաջորդ զեկույցը նվիրված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխություններին (օրինակ, դրանում Ֆրանսիային կարող է փոխարինել ԵՄ-ը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում