1929թ. այս օրը Թբիլիսիում ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979թ.) Էդգար Էլբակյանը:
1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
1950-1961թթ. խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1961-1988թթ. եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան:
Վախճանվել է 1988թ. օգոստոսի 31-ին: