1861թ. այս օրը ծնվեց հայ բեմի վարպետ, Վրաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստուհի (1930թ.), Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը` Օլգա Մայսուրյանը:
Բեմական գործունեությունն սկսել է 1895-ին Թիֆլիսում, այնուհետև սկսել է աշխատել նաև հայկական թատրոններում: Հանդես է եկել տարբեր քաղաքներում, մասնավորապես 1912-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Թիֆլիսի Հայ դրամայի հիմնադիրներից մեկն է (1921թ.): Թատրոնում «Պատվի համար»-ում մարմնավորել է Մարգարիտին, «Հայրենական տուն» պիեսում՝ Մագդային:
Մահացել է 1931թ. օգոստոսի 3-ին: