Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, շնորհավորելով լրագրողներին, ցանկացավ հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի: Նա խնդրեց, որ լրագրողների հետաքրքրությունը չպակասի և նրանք մեծ ուշադրությամբ հետևեն ճանապարհային ոստիկանության աշխատանքներին: Գնդապետ Նորիկ Սարգսյանը, ամփոփելով 2010 թվականը, ասաց, որ տարին հաջող է եղել: Տարվա ընթացքում պետական հաշվառման է վերցվել 1974 պատահար, որի հետևանքով զոհվել է 293 մարդ, վիրավորվել`2677 մարդ: 2009 թվականի համեմատությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 28-ով, զոհերի թիվը` 32-ով, իսկ վիրավորներինը` 82-ով: Երկու տարվա ընթացքում զոհվել է 196 մարդով պակաս, քան 2008 թվականին: