Իսրայելում արտադրված F-21 Kfir կործանիչ ինքնաթիռը երեկ վթարի է ենթարկվել ԱՄՆ Նևադա նահանգում, որի հետևանքով օդաչուն մահացել է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ ռազմածովային ուժերի Ֆելլոն ռազմաբազայի ներկայացուցչին:
Ինքնաթիռը կործանվել է ավիաբազայի տարածքում: Հաղորդվում է, որ այդ ժամանակ եղանակը եղել է մառախլապատ և ձյունոտ: Ավիավթարի պատճառները ճշտվում են: