Ամերիկուհի թոշակառուն, որը վիճակախաղի տոմսերը պահում էր Աստվածաշնչի մեջ, շահել է 210 միլիոն ամերիկյան դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
PowerBall վիճակախաղի պատմության մեջ 81-ամյա Լուիզա Ուայթը դարձել է ամենախոշոր մրցանակի տերը: Թոշակառուն տոմսը գնել է խանութ գնալիս, սակայն այդ մասին չի ցանկացել հայտնել տանեցիներին: Խաղարկության նախորդ գիշերը նա վիճակախաղի տոմսը դրել է Աստվածաշնչի մեջ և քնել՝ գիրքը ձեռքին, իսկ առավոտյան իմացել է իր հաղթանակի մասին:
«Ես շատ ուրախ եմ թե իմ և թե իմ ընտանիքի համար: Իրոք, Աստված օրհնել է մեզ»,- ասել Ուայթը: