ԱՄՆ դատարանը խարդախության մեջ մեղավոր է ճանաչել հայտնի ֆինանսիստ Ալեն Ստենֆորդին, ով մինչ 2009 թ. համարվում էր ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը:
Ըստ դատախազության՝ Ստենֆորդը ստեղծել էր ֆինանսային բուրգ «Պոնցի համակարգով» և 20 տարիների ընթացքում համակարգի մեջ ներքաշել էր ավելի քան 30 հազար ներդրողների՝ մոտ հարյուր երկրներից:
Երբ բուրգը փլուզվել է, մագնատի հաճախորդները յոթ միլիարդ դոլարի վնասներ են կրել:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Նախկին միլիարդատիրոջը սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:









































