Ինչպես հաղորդում է ռուսական Независимая газета թերթը` Մոլդավայում խաղողագործության «գործերն» այնքան էլ լավ չեն, քանի որ սեպտեմբերին ռուսական իշխանությունները հերթական անգամ արգելք են դրել մոլդովական գինիների ներմուծման վրա: Պահեստները լցված են Ռուսաստանի համար նախատեսված գինով: Սրան գումարվել է նաեւ այս տարվա վատ բերքատվությունը: Հոկտեմբերի 9-10-ին Մոլդավայում նշվում էր Գինու ազգային տոնը, եւ հենց այդ օրը լուր ստացվեց, որ Ռուսաստանը հանել է այդ արգելանքը: Սակայն…
Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով պարբերաբար փակում է մոլդովական գինու ճանապարհը դեպի Ռուսաստան, մոլդովացի գյուղացիներն սկսել են արմատախիլ անել խաղողի այգիները` դրանք փոխարինելով եգիպտացորենով:
Իսկ վնասները մեծ են: Գինեգործությանը բաժին է ընկնում Մոլդովայի ՀՆԱ-ի մեկ երրորդը: Ռուսական էմբարգոյի արդյունքում բյուջեն կորցրել է մոտ 4 միլիոն դոլար: Շատ ընկերություններ աշխատում են 10% հզորությամբ, մի մասը սնանկացել է: Մոլդովացիները փորձում են դուրս գալ Եվրամիության կամ ԱՄՆ շուկա, սակայն արտահանումները դեռ մեծածավալ չեն (հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ):