Մաշտոցի պուրակի պաշտպանները կանանց միջազգային տոնը`Մարտի 8-ը կնշեն Մաշտոցի պուրակում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Ժամը 13.00-14.00՝ կանանց ազատագրման և մարդու իրավունքների վերաբերյալ կխոսեն արվեստագետ ակտիվիստները:
Ժամը 14.00-ից՝ «Կինը Մաշտոցի այգում» ինստալյացիա:
Ժամը 16.00-ից՝ ինքնաբուխ, ինքնակազմակերպված իրավիճակ:










































