Թուրքական t24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է հերթական հակահայկական ակցիան: Ստամբուլի Քարթալ շրջանի դպրոցներին անվճար բաժանվել է հայկական հարցին առնչվող Յունուս Զեյրեքի գիրքը: Այն տպագրել է Թուրքիայի Ազգային կրթության նախարարությունը:
Գրքում առկա են հակահայկական ու ռասիստական բազմաթիվ արտահայտություններ: Մասնավորապես, գրքի մի շարք գլուխներ վերնագրված են հետևյալ կերպ. «Մի դավաճանության անատոմիա», «Այդպիսի հարևանը թշնամի է» և այլն:
Բացի այդ, գրքում խիստ քննադատության են արժանացել մի շարք հայամետ դիրքորոշում ունեցող թուրքեր. պատմաբան Թաներ Աքչամը, գրականության Նոբելյան դափնեկիր Օրհան Փամուքը, ինչպես նաև «Իմ հայ եղբայրներից ներողություն եմ խնդրում» ակցիայի մասնակից լրագրողներն ու հասարակական գործիչները, որոնք որակված են որպես «մեր ներսի սատանա» և «ծպտյալ հայեր»:











































