Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Հայ «օրենքով գողին» կտրատել էին, հայ գլխավոր տնօրենին` սպանել

Ստավրոպոլի մարզային դատարան էր ուղարկվել Պյատիգորսկի բնակիչ Ալեքսեյ Շատալովի և Ստավրոպոլի մարզի Ներքին գործերի գլխավոր վարչության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի նախկին պետ Վլադիմիր Մոխոնչենկոյի գործը: Նախաքննության տվյալներով, նրանք եղել են այսպես ասած` Պոպովի բանդայի անդամներ: Այս հանցավոր խմբավորումը ձևավորվել է 2000 թվականից` մասնագիտացել պաշտոնատար անձանց, բիզնեսմենների պատվիրված սպանությունների մեջ և տարբերվել առանձնակի դաժանությամբ: Այդ երկու անձինք այժմ մեղադրվում են բանդիտիզմի, սպանության, զենքի ապօրինի շրջանառության, իսկ փոխգնդապետը նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ինչպես հայտնել են գլխավոր դատախազությունում, մեղադրյալ Ալեքսեյ Շատալովը Վալերի Պոպովի բանդայի կազմում և վերջինիս ղեկավարությամբ անձամբ իրականացրել է չորս սպանություն:

Հանցագործությունները կատարվել են հիմնականում 2005-2006թթ-երին: Եվս մեկ սպանություն բանդան չի կարողացել իրականացնել, քանի որ ուժայինները հասցրել են ձերբակալել բանդայի մի շարք անդամների` նրանց պարագլուխ Վալերի Պոպովի հետ միասին: Ձերբակալման ժամանակ, Շատալովը դիմադրություն էր ցույց տվել իրավապահներին, ինչի արդյունքում էլ հրազենային վիրավորում էր ստացել և տեղափոխվել Պյատիգորսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, որտեղից էլ փախուստի էր դիմել: Արդյունքում, նրա հիվանդասենյակի մոտ հսկող երկու ծառայողներին դատարանը մեղավոր էր ճանաչել ծառայողական անփութության մեջ և դատապարտել ազատազրկման: Շատալովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Երկար ժամանակ միջազգային հետախուզման մեջ էր գտնվում նաև Վլադիմիր Մոխոնչենկոն: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Մոխոնչենկոն, զբաղեցնելով ՆԳ մարզային գլխավոր վարչության Կոռուպցիայի և կազմակերպված հանցախմբերի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է բանդայի անդամների կատարած սպանությունների հետքերը թաքցնելուն և միջոցներ ձեռնարկել դրանց չբացահայտման համար` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Մեղադրական եզրակացությունից երևում է, որ հենց փոխգնդապետն է որոշել, որ պետք է լիկվիդացնել տեղի հանցավոր խմբավորումներից մեկի անդամ Վլադիմիր Մուրաշկոյին /Վոլոդյա Պուխլին/ այն բանի համար, որ վերջինիս դիակի զննության ժամանակ հայտնաբերվեն ավելի վաղ սպանված օրենքով գող «Էրիկ Աշխաբադսկիի» /Էրիկ Ենոքի Սաղաթելյանի/ անձնական իրերը, ինչպես նաև հրազենն ու դանակը, որոնք գործածվել էին քրեական առաջնորդին սպանելիս: Ավելի վաղ, քննիչները կարծում էին, որ հենց Վլադիմիր Մոխոնչենկոն է Դոմբայ գյուղում մասնակցել Էրիկ Աշխաբադսկու ձերբակալմանը, ում հետո հանձնել է Պոպովի բանդայի անդամներին: Վերջիններս դանակներով մասնատել էին օրենքով գողին, գլխին ստուգիչ կրակոց արձակել, իսկ դիակը նետել էին Մառա գետի կիրճը, որը գտնվում է Կարաչևո-Չերկեսիայի տարածքում: Իսկ Մուրաշկոյի սպանությունը կեղծ հետքերով էր ուղղորդվել:

2009թ.-ին բանդայի ինը անդամների, այդ թվում նաև պարագլուխ Վալերի Պոպովի գործը հանձնվել էր դատարան: Նրանց էր վերագրվում մի քանի տասնյակ պատվիրված սպանություններ` կատարված Ստավրոպոլի մարզում և Կարաչևո-Չերկեսիայում: Նախաքննության տվյալներով, Պոպովի բանդայի քիլլերների զոհ էին դարձել«Լյուդմիլա» և «Պրեդգորե» շուկաների տնօրեններ Յուրի Տիմոշենկոն և Իգոր Անդրևևը: 2004 թվականին հանցախմբի անդամները սպանել էին Պյատիգորսկի «Էկոն» հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն Անատոլի Պլյուշենկոյին: Երկրորդ մահափորձի արդյունքում նրանք լիկվիդացրել էին «Ստավրոպոլգազսնաբ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Աղաջանյանին, ընդ որում պատահական զոհ էր դարձել նաև Ստավրոպոլի քաղաքային դումայի պատգամավոր Օլեգ Կազնաչեևը: 2004-ի սեպտեմբերին պոպովցիները մահափորձ էին կատարել 2011-ի հունվարին սպանված Վլադիմիր Սլիզաևի /Խան/ նկատմամբ: Իսկ 2005-ին նրանք սպանել էին Սատվրոպոլի նահանգապետի խորհրդական Յուրի Պրաչովին, ում հետ մահացել էր նաև ՆԳ գլխավոր վարչության մայոր Յուրի Շվեդովը: Բացի դա, 2005-2006թթ. բանդան մոտ 30 ավազակային հարձակում էր իրականացրել բիզնեսմենների և ֆիրմաների վրա: Դատավճռով բանդայի անդամները տարբեր պատժաչափեր են վաստակել, իսկ Վլադիմիր Պոպովը և նրա անմիջական ենթակա Վալերի Բուդկոն դատապարտվել են ցմահ ազատազրկման

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում