Իրանը ուժեղացնում է մաքսանենգության դեմ պայքարը Ադրբեջանի հետ սահմանին: Այս մասին նշել է Իրանի սահմանապահ զորքերի ղեկավարի տեղակալ Յակուբ Ռզազադեն` սահմանապահների հետ հանդիպմանը, որն անց է կացվել Մուղան-Փարսաբադ սահմանագծին` անվտանգության ապահովման համար: Ինչպես հաղորդում են իրանական գործակալությունները, Ռզազադեի խոսքով, իրանական Բիլյասուվար քաղաքում սկսվել է հատուկ սարքավորումների տեղադրումը: Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ, նման սարքավորումներ կտեղադրվեն Ադրբեջան-Իրան սահմանի 90 լեռնային տեղանքներում: