Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

«Հայաստանի ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում». Ջոն Հեֆերն (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

– Պարոն դեսպան, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները արդեն 20 տարվա պատմություն ունեն: Այս քսան տարվա ընթացքում ԱՄՆ-ը ամենաշատ անհատույց օգնությունն է հատկացրել ՀՀ-ին, նույնիսկ տարիներ են եղել, երբ օգնության ծավալների չափով ՀՀ-ն Իսրայելից հետո երկրորդ երկիրն է եղել: Կարո՞ղ եք հավաստիացնել, որ այդ օգնության դիմաց Հայաստանը, որպես ԱՄՆ գործընկեր` արդարացրել է ձեր երկրի սպասումները:

– Շատ շնորհակալություն, որ այդ հարցով սկսեցիք: Այս 20-ամյա հոբելյանը մեզ իսկապես ոգեշնչում է: Նշեցիք, որ մենք համագործակցել ենք ՀՀ հետ մի շարք ոլորտներում, այդ թվում նաև` զարգացման, աջակցության ոլորտում: Այս 20 տարիների ընթացքում մեր աջակցության գումարը կազմել է ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար: Բայց մեր աջակցությունը ավելին է, քան պարզապես զարգացման ոլորտում աջակցությունը: Մեր համագործակցությունը եղել է քաղաքական, տնտեսական, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտներում:
Ի պատասխան ձեր հարցի՝ ասեմ, այո՛, ՀՀ-ն ԱՄՆ համար լավ գործընկեր է եղել է նշված երեք ոլորտներում` տարածաշրջանային, քաղաքական ոլորտներում, մենք ՀՀ հետ սերտորեն համագործակցում ենք առաջիկա ընտրությունների, ինչպես նաև կառավարման, բիզնեսի, առևտրի և ներդրումների ոլորտներում:

– ՀՀ հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2006-ի սեպտեմբերից 2011-ի սեպտեմբեր հնգամյա ծրագրի համար որոշել էր ՀՀ-ին տրամադրել 235,6 մլն դոլար: 2009թ. հունիսին կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել ծրագրի մի հատվածը: Նման որոշման հիմք էր ծառայել այն, որ ՀՀ կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Հաղթահարվա՞ծ են այդ շրջանի ԱՄՆ մտահոգությունները:

– Մենք հպարտանում ենք «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի շրջանակներում ՀՀ հետ ունեցած մեր համագործացությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ ծրագիրը, որը վերջերս ավարտվեց, շատ մեծ աջակցություն ցուցաբերեց հենց գյուղական զարգացման ոլորտում, որովհետև ոչ բոլոր հայաստանցիներն են, որ բնակվում են Երևանում: Ես ինքս դիտարկել եմ ջրային ծրագրերի միկրոֆինանսավորմամբ իրականացված մի քանի ծրագրեր և պետք է ասեմ, որ դրանք մեծ հաջողությամբ են ավարտվել, և այս ոլորտում ՀՀ-ն մեզ համար եղել է հաջող գործընկեր: Ինչպես նշեցիք, ծրագրի մեկ մասը անվավեր ճանաչեցինք` 2008թ. ընտրությունների արդյունքում, դա ծրագրի գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման հատվածն էր: 2008թ. դժբախտ հանգամանքները մեզանից այդ որոշման ընդունումը պահանջեցին: Բայց մենք ցանկանում ենք աշխատել ՀՀ հետ, որ կարողանա բավարարել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայով սահմանված չափանիշները` դրանով իսկ վերստին հնարավորություն ստանալով համագործակցել այս ոլորտում:

– Պարոն դեսպան, անդրադառնանք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: ԱՄՆ-ը այսօր հաղթահարվա՞ծ է համարում ներքաղաքական ճգնաժամը, որը ձևավորվել էր 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, և ԱՄՆ-ը դեռևս օրակարգայի՞ն է համարում մարտի 1-ի բացահայտումը:

– ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում: Կարծում եմ, որ կառավարությունը անցյալ տարի մի շարք կարևոր որոշումներ կայացրեց` կալանավորված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Ազատության հրապարակի բացումը, որ այնտեղ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացվեն: Այդ արգելքը հանվելուց հետո բազմաթիվ հանրահավաքներ և ցույցեր են անցկացրել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերը: Որքան ինձ է հայտնի` անվտանգության ուժերը պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել և հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել իր մտահոգությունները բարձրաձայնել խաղաղ եղանակով, և սա ինքնին արդեն լավ է: Անցյալ տարի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որը ողջունեց ԵԽ-ը, և մենք հուսով ենք, որ դա հնարավորություն կտա հնարավորինս ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ անցկացնել: Եվ կարևորը արդեն դրա իրականացումն է, և մեր` օտարերկրյա դիտորդներիս համար կարևոր է տեսնել այդ օրենքների ազատ և արդարացի իրականացումը:

– Երկու ամիս հետո խորհրդարանի ընտրություններ են: Սոցիոլոգները նշում են, թե հիմնական պայքարն ընթանալու է իշխող երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այս երկու կուսակցությունների ղեկավարները հասարակության որոշ հատվածի մոտ տարբեր արտաքին վեկտորների հետ են կապվում` Սերժ Սարգսյանը որպես արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի վստահությունը վայելող, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ՌԴ-ի: Ընդունելի՞ եք համարում հասարակության մեջ շրջանառվող նման ձևակերպումները, և ի՞նչ եք կարծում` հայաստանյան ընտրություններում արևմուտք-ՌԴ պայքար առհասարակ գոյություն ունի՞:

– Այն ժամանակվանից ի վեր, երբ ես եկա Հայաստան, դա մոտ չորս ամիս առաջ էր, փորձում եմ կապ հաստատել բոլոր կուսակցությունների ղեկավարների և ընդհանրապես հասարակության տարբեր ոլորտների առաջնորդների հետ: Կարծում եմ, որ մենք անկեղծ և բաց խոսակցություններ ենք ունեցել բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ բոլոր առաջնորդները անկեղծորեն ինձ ասել են, և ես դրան հավատում եմ, որ ցանկանում են համագործակցել ԱՄՆ հետ բոլոր առանցքային ոլորտներում: Չնայած կարող են լինել որոշակի տարբերություններ կուսակցությունների միջև` հուսով եմ, որ կլինի նաև արդար մրցակցություն մայիսյան ընտրությունների ժամանակ, քանի որ արդար ընտրություններում մրցակցությունը դրական երևույթ է: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում կուսակցությունների միջև` ԱՄՆ հետ լավ հարաբերություններ, գործընկերություն հաստատելու իրենց ցանկության մեջ:

– ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդընը անցյալ տարի մայիսին անդրադարձ կատարելով աշխարհում ԱՄՆ առաջնահերթություններին, նշել էր, թե ԱՄՆ-ը համագործակցում է Եվրոպայի հետ պատմական մի ծրագրի շուրջ, որը նպաստում է կայունության, անվտանգության, ժողովրդավարության հաստատման հարցում, բայց այդ աշխատանքը դեռ չի ավարտվել, և շարունակվում են ջանքերը Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և Կովկասում: Հարավային Կովկասում ժողովրդավարության, կայունության և անվտանգության հաստատման հարցում ի՞նչ ձեռքբերումներ կարող եք նշել, և ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նախագահի ընտրություններից, ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումից հետո:

– Մեր երկու հիմնական կուսակցությունների արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում, երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին: Վաշինգտոնում ես խորհրդակցություններ էի ունենում, և այնտեղ լայնամասշտաբ ըմբռնում և աջակցություն կա, որ ԱՄՆ և Հարավային Կովկասի միջև լինի շատ ամուր և կայուն համագործակցություն: Ասեմ, որ ոչ մի փոփոխություն չի լինի 2013թ. հունվար ամսին` անկախ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքներից:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, ապա դա մի քիչ ավելի բարդ է: Մինչև Հայաստան գալը իմ նախորդ աշխատանքի վայրը Բրյուսելն էր, ուղղվածությունը՝ Միացյալ Նահանգներ-ՆԱՏՕ հարաբերություններ: Եվ այս ընթացքում ես հսկայական առաջընթաց տեսա Բալկաններում, որի մասին դուք խոսեցիք: Բալկանյան պետությունները շատ մեծ առաջընթաց են արձանագրել Միացյալ Նահանգների և Եվրոպայի ինտեգրման ուղղությամբ: Եվ ասեմ, որ նրանք բավականին մեծ առաջընթաց են գրանցել միջազգային չափանիշների հետ համահունչ լինելու, երբ որ խոսքը վերաբերում է իրենց քաղաքականությանը, պետական կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարացմանը: Ինչպես պարոն Գորդընն է նշել` մենք ցանկանում ենք նմանատիպ առաջընթաց տեսնել նաև այստեղ` Հարավային Կովկասում: Երկու հիմնական տարածաշրջանային ուղղությունները, որոնք կարևորում ենք այստեղ՝ Հայաստանում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, հաշտեցումն է, ինչպես նաև սահմանների բացումը, որպեսզի այն արձանագրությունները, որոնք 2009-ին ստորագրվել են, իրականացվեն առանց նախապայմանների: Երկրորդ հարցը, իհարկե, ԼՂ հարցն է: ԱՄՆ-ը, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն է, շարունակում է սերտորեն համագործակցել թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԼՂ ղեկավարության հետ՝ հարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նշված երկու ուղղություններով էլ դեռ մեծ ծավալի աշխատանքներ կան անելու, բայց մենք հուսով ենք, որ կկարողանանք հասնել առաջընթացի:

– Միջազգային հանրությունը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, մշտապես շեշտում Է, որ որոշիչ դերը կողմերինն է, Ձեր կարծիքով` բանակցող կողմերը անկեղծ ցանկություն ունե՞ն հասնելու այդ համաձայնությանը:

– ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկն է, ԵԱՀԿ ՄԽ-ն այն հիմնական ձևաչափն է, որի միջոցով փորձ է արվում հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, և այդ աշխատանքը կատարվում է ԵԱՀԿ շրջանակներում, բայց ոչ երկկողմանի, այսինքն` ոչ իմ և Երևանում գտնվող այս դեսպանատների կողմից երկկողմանի հարաբերություններով: Բայց նշեմ, որ երբ ես խոսում եմ մեր համանախագահի` դեսպան Բրադկեի հետ, երբ խոսում եմ ԱԳ նախարար Նալբանդյանի և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեսնում եմ, որ կա շատ լուրջ մտադրություն և նվիրվածություն՝ օգտագործելու ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հասնելու համար:

– ԱՄՆ-ը մշտապես ըմբռնումով է մոտեցել Հայաստանի և Իրանի, Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններին: Հաշվի առնելով այսօրվա միջազգային հանրության սուր վերաբերմունքը Իրանի և Սիրիայի նկատմամբ, հնարավո՞ր եք համարում մի այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ըմբռնման լիմիտը սպառվի:

– Մենք ԱԳ նախարարի, ինչպես նաև նախագահի հետ շատ ենք խոսում Իրանի մասին: Եվ մենք նրանց բացատրում ենք, թե ինչու ենք մենք և աշխարհի մեծ մասը կարծում, որ Իրանը պետք է կատարի միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները՝ կապված իր միջուկային ծրագրի հետ: ՄԱԳԱՏԷ-ն, ԱՄՆ Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, բոլորը միասնական են՝ ստիպելու Իրանին, որ նա կատարի իր պարտավորությունները: Եվ երբ մենք խոսում ենք ԱԳ նախարարի, նախագահի հետ` նրանք վերահաստատում են, որ ՀՀ-ն հարգում է պատժամիջոցները և հանձնառությունները՝ Իրանին մղելու դեպի իր միջազգային պարտավորությունների կատարումը: ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանը որոշ քաղաքական հարցերի վերաբերյալ քվեարկություններում չի քվեարկել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, և մենք դրա մասին նույնպես խոսում ենք ՀՀ իշխանությունների հետ: Մենք հուսով ենք, որ ՀՀ-ն կօժանդակի նաև Իրանի քաղաքական մեկուսացման հարցում: Բայց մենք ողջունում ենք ՀՀ ստանձնած պարտավորությունները իրականացնելու միջազգայնորեն սահմանված` Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Դա է ՀՀ հիմնական անելիքը և կառավարությունը հավաստիացնում է մեզ, որ դա արվում է, և մենք հավատում ենք դրան:

– Բուշի վարչակարգի օրոք «Մեծ Մերձավոր արևելք» ծրագիրը շարունակո՞ւմ է մնալ ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ «արաբական գարունը» փոխել է ԱՄՆ ծրագրերն այդ ուղղությամբ:

– Ես հիմա ամբողջովին լծված եմ Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի աշխատանքներին: Գիտեք, ես ինձ փորձագետ չեմ համարում, որ անդրադառնամ «արաբական գարնան» և այդ բարդ տարածաշրջանի զարգացումների հետ կապված բոլոր նրբություններին: Կարող եմ ասել, որ Օբամայի վարչակազմը հստակ և հետևողական կերպով շփվում է մահմեդական աշխարհի հետ, արաբական աշխարհի հետ և ցանկանում է հանդես գալ որպես գործընկեր: Մենք ողջունում ենք արաբական աշխարհի փոփոխությունները: Ժամանակը ցույց կտա դրա ամբողջական հետևանքները, բայց այդ փոփոխությունները, զարգացումները դրական են, դա արդեն ակնհայտ է, և մենք հուսով ենք, որ Սիրիայում նույնպես խաղաղ անցում տեղի կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում