Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Սլովենիայի մերձավորարևելյան և բալկանյան հետազոտությունների ինստիտուտը (IFIMES) Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ճանաչել է «Դարի պետական գործիչ»: Այս մասին հայտարարել է Անկարայում Սլովենիայի դեսպան Միլան Ժազբեջը:
Վերջինիս խոսքերով՝ այդ մրցանակն Էրդողանին կհանձնվի նրա Սլովենիա կատարելիք այցի ժամանակ: Նա հավելել է, որ օրեցօր ամրապնդվում են երկու երկրների միջև բարեկամությունն ու առևտրային կապերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բոսնիա-Հերցեգովինայում ճանաչվել էր «Տարվա մարդ»:











































