Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են անհաջող ելույթները: 4-րդ տուրում նույնպես հաղթանակ տարավ միայն Աննա Հայրապետյանը:
Յըլդիզ – Դանիելյան` 0.5:0.5,
Մկրտչյան – Կուրսովա` 0.5:0.5,
Սեփս – Գալոյան` 1:0,
Հայրապետյան – Շահին` 1:0:
Այսպիսով` 4-րդ տուրից հետո Աննա Հայրապետյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2-ական, իսկ Լիլիթ Գալոյանը` 1.5 միավոր: